


Մաքսֆիլդ Փերիշը (25 հուլիս, 1870 - 30 մարտ 1966) ամերիկացի նկարիչ և գրքի ձևավորող էր` ծնված Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա քաղաքում: Նրա աշխատանքները հիմնականում պատկերում են միֆական հերոսներ և հեքիաթային տեսարաններ:
Երեք նկարները առանձնացրել եմ, որպես ամենաուղիղ և ամենաբացահատ հղումներ ռոմանտիզմի պատկերային շարքին: Փերիշը ինչպես իր ժամանակի և իրեն հաջորդած շատ նկարիչներ համալրել է այն նկարների բազմությունը, որը հիմա անվանում ենք կիտչային: Այստեղ տեղին է ասել, որ ռոմանտիզմը եղել է այն ելակետերից մեկը, որից օգտվել և օգտվում է կիտչը` փոխառելով թե’ կերպարները, թե’ կոմպոզիցիոն և գունային լուծումները:
Կիտչային մշակույթի էկլեկտիկ բնույթը ենթադրում է այդ փոխառումը, և ռոմանտիզմի պատկերային շարքի համապատասխանությունը, որպես “գրավիչ” և կոմերցիոն նպատակներին բավական հարմար աղբյուր, տրամաբանական է դարձնում այդ փոխառումը: Բնականաբար, կիտչը, հանդիսանալով ունիվերսալ մշակույթ, ինչպես Գրինբերգն է ձևակերպել, ներառում և “մի կաթսայի մեջ ձուլում է” բազմաթիվ ոճեր և ողղություններ և ռոմանտիզմը ստանում է նորանոր փոխակերպումներ ու վերամարմնավորումներ:
Ես առաջարկում եմ խոսել այդ նոր մշակույթային սինթեզների ու ձուլումների արդյունքների մասին, որի մեջ, իհարկե, անմասն չէ ռոմանտիզմը իր “սենսիբիլիտե”-ով, “ավերակներով” ու “պատուհաններով դեպի ալեկոծ ծով”:
Որպես խոսակցության խթան կամ ցատկահարթակ:) (անվանեք ոնց կուզեք) “post” եմ անում հետևյալը….
4 comments:
Այդ "նոր մշակութային սինթեզների ու ձուլումների արդյունքը" (որի մասին առաջարկում եք խոսել) շատ լավ երևում է Փարավոն Միրզոյանի նոր (2009թ.) կտավում, որը ցուցադրվում է Ազգային պատկեարասրահի նախասրահներից մեկում: Սա իմ կարծիքով ռոմանտիզմի աշխարհայացքի այն մասն է, որը վերաբերում է ազգային ինքնությանը:Կտավը իրենից ներկայացնում է ազգային արժեքների, ազգային մշակութային սիմվոլների հավաքական պատկեր, որտեղ հեղինակը չի մոռացել ոչ մի սիմվոլ:
http://picasaweb.google.com/lh/photo/kxPM2B6_vEEjYPOplMSZ2g?feat=directlink
սա էլ Փարավոն Միրզոյանի վերոնշյյալ կտավը:)
Ցանկանում եմ նշել կիտչի "պոռտաբույծի", կամ ինչպես ասում է Լիանան "մոլախոտի" հատկությունը:
Այսինքն համաձայն չեմ նրա կոնկրետ մի ուղղությունից ազդվելու գաղափարին, այլ կարծում եմ, որ կիտչը որսում է ցանկացած իրեն նպատակահարմար արտաքին ձևեր` հանգիստ սեփականացնելով դրանք: Բայց պետք է հաշվի առնել նաև մշակույթի և կիտչի սերտ փոխկապակցվածությունը:
Shnorhakal em vor verjiverjo staca arajin komentner@ "post" aracis veraberyal. Merci vor ushadir eq:))
Arajin@, Lian jan, ete arajarkum es nor visual nyut mtcnel mer qnnarkumneri taracq u moranal vor es erku hat Poster em tanjvel-jarel u Maxfield Perishin el em hishel, gone bacatri te inchn er aydex romantismin mot u aveli arjani mer ushadrutyan@ qan "Enemy At the Gates"-i poster@:)(te che inz nexacnum es).
Ha,azgayin inqnutyun@ kapvaca romantismi het, bayc hamozvac em vor eli inch vor ban nkati uneir.
Gohar jan, kitch@ mshakuytayin erevuyta, jisht es. Lav mnacac aseliqs kgrem en myus "post"-i koment@ kardaluc heto.
Post a Comment