Showing posts with label Romantism. Show all posts
Showing posts with label Romantism. Show all posts

Oct 17, 2009

китч - это последняя резервация романтизма




Մաքսֆիլդ Փերիշը (25 հուլիս, 1870 - 30 մարտ 1966) ամերիկացի նկարիչ և գրքի ձևավորող էր` ծնված Ֆիլադելֆիայի Փենսիլվանիա քաղաքում: Նրա աշխատանքները հիմնականում պատկերում են միֆական հերոսներ և հեքիաթային տեսարաններ:

Երեք նկարները առանձնացրել եմ, որպես ամենաուղիղ և ամենաբացահատ հղումներ ռոմանտիզմի պատկերային շարքին: Փերիշը ինչպես իր ժամանակի և իրեն հաջորդած շատ նկարիչներ համալրել է այն նկարների բազմությունը, որը հիմա անվանում ենք կիտչային: Այստեղ տեղին է ասել, որ ռոմանտիզմը եղել է այն ելակետերից մեկը, որից օգտվել և օգտվում է կիտչը` փոխառելով թե’ կերպարները, թե’ կոմպոզիցիոն և գունային լուծումները:

Կիտչային մշակույթի էկլեկտիկ բնույթը ենթադրում է այդ փոխառումը, և ռոմանտիզմի պատկերային շարքի համապատասխանությունը, որպես “գրավիչ” և կոմերցիոն նպատակներին բավական հարմար աղբյուր, տրամաբանական է դարձնում այդ փոխառումը: Բնականաբար, կիտչը, հանդիսանալով ունիվերսալ մշակույթ, ինչպես Գրինբերգն է ձևակերպել, ներառում և “մի կաթսայի մեջ ձուլում է” բազմաթիվ ոճեր և ողղություններ և ռոմանտիզմը ստանում է նորանոր փոխակերպումներ ու վերամարմնավորումներ:

Ես առաջարկում եմ խոսել այդ նոր մշակույթային սինթեզների ու ձուլումների արդյունքների մասին, որի մեջ, իհարկե, անմասն չէ ռոմանտիզմը իր “սենսիբիլիտե”-ով, “ավերակներով” ու “պատուհաններով դեպի ալեկոծ ծով”:

Որպես խոսակցության խթան կամ ցատկահարթակ:) (անվանեք ոնց կուզեք) “post” եմ անում հետևյալը….